ՎՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ
Ջութակահարի Մենախոսությունը
1992
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները
թափվում են ցած ավազի պես օրերի շարքը անտարբեր
և վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները
ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:
Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ վերքերը
և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
և նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված արժեքը,
որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել եմ ես:
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ իմաստը
չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու
ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք իմ սիրտը
և կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:
Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին ձայնալարե