Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում։
քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ կորչում,
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը,
եւ անիվը պատմության վերադարնում։
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
ես հավատում եմ, Տեր,
դեռ չի չորցել արմատը մեր ծառի, եւ դեռ կտա ծիլեր,
որքան ել մենք կերցնենք իրար, այս խելագար կյանքում,
մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր տուն։
Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ անիծու