Մեր Շուշի
Դու կանգնած այսքան մոտիկ արևներին,
Կա Աստվածային գաղտնիք քո լանջերին,
Պատմություն ունես հարուստ և բացառիկ,
Մի ամրոց ես դու անհաս և անառիկ։
Քո բնությունն իր մեջ ունի պահված մի առեղծված,
Գուցե ծնվել ես դու հույսից լուսե, հրաշք ես կերտված:
Քո սխրագործ որդիք անհաղթ ու քաջ մեզ` չափանիշ,
Եվ դու դարձել ես մի ամբողջ ազգի խորհրդանիշ։
Կրկ. Մեր Շուշին վեհ ու հպարտ,
Մեր Շուշին կապրի անպարտ,
Թող որ նոր լույսով փայլի,
Հին Շուշին նոր օրերին։
Երկնքից ամպեր իջան վեհ կատարիդ,
Եվ մշուշը սև պատեց մեր քաղաքին,
Դու նորից հաղթող դարձար թեժ կրակին,
Հուրը չավիրեց. կոփեց քեզ ավելի։
Ու թող զանգերդ սրբազան հասնեն մեծ աշխարհին,
Որ դու անհաղթ ես և կանգուն շնորհիվ քո հավատի:
Թող գոյությունդ աշխարհին հուշ