Վեր թե վար
Լուրթ մորմոքի մեջ` դողը նվում է,
Խուճապս դառնում է վարար:
Ամենագետ քրմերը վարել են
Մեր ուղեղները` պարարտ ու խոնարհ:
Սուտ, ճիշտ, վեր թե վար
Խառնվել, խառնվել,
Խառնվել են արդ:
Թերի սարսափները սրտում ձվադրել են`
Ամենքի, ու համայնն է թշվառ:
Ում հավատա այն մարդը, որ զգում է,
Երբ շուրջը գոռում է միալար:
Կանգ առ: Դու ճիշտ չես:
Կանգ առ: Մենակ ես:
Կանգ առ: Դու պետք չես:
Կանգ առ, խելառ:
Սուտ, ճիշտ, վեր թե վար
Խառնվել, խառնվել,
Խառնվել են արդ:
Այս խորդուբորդ ու մթին ճամփին
Ողջունում էին այն հերոսին,
Որ իր լուսազարդ ու հրե սրտով
Բոցավառեց մեզ իմաստով…