Վահան Տերյան։ Աշուն։
Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս....
Վահան Տերյան . Աշուն .
Մեգ է , անձրեւ ու մշուշ
Իմ այգում մերկ ,
Դառը թախիծ ու վերհուշ , -
Անվախճան երգ .
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ .
Ցուրտ է , խավար է հեռուն
Եվ անժպիտ .
Սիրտըս թախծոտ ու խոցոտ ,
Հոգիս հիվանդ , -
Ով արեւոտ ու բոցոտ
Կըվառե խանդ .
Տունըս ավեր ու խավար ,
Օրըս անլույս ,
Ով կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս ....