Ուզում եմ խոսել
Անձրևները երկնքից թափվում են լուռ
Եվ մաքրում հետքերը որ տարել են քեզ հեռու
Բայց քամին գալիս ու նորից ամուր գրկում
Նա իր հետ քո բույրն է ինձ բերում
Բաժանվել ենք մենք, անցել է ժամանակ
Բայց հիշում եմ դեռ քեզ դու իմ կարոտ միակ
Չեն հուզում հարցերը որ թվում էին կարևոր
Ով էր ճիշտ անմիտ վեճում, ով էր մեղավոր
Սերը մեր զոհ գնաց իմ ու քո հպարտության
Եվ հիմա մենք դարձանք երկու ստվեր մենակության
Չեմ ուզում, չեմ կարող մոռանալ քեզ
Ինձ համար դեռ թանկ ես, ինձ համար դեռ կյանք ես
Սեր քեզ հետ, միայն քեզ հետ
Չի ծնվի սրտում իմ նոր աղետ
Տար քեզ մոտ միայն քեզ մոտ
Իմ հոգում ապրող միակ կարոտ:
Ես գիտեմ հիշում ես , անհնար է մոռանալ
Առաջին մեր հանդիպումը, երբ նայում էիր ինձ հուզված
Թե ինչպես դու մ