Այս գարունը քեզ համար թող լինի անդորր,
այս գարունը քո մանկանց թող բերի օրոր,
բավ է, տառապած իմ ազգ այդպես
մոլոր-մոլոր քայլես,
բավ է, լուռ ու գլխիկոր մնաս,
շվար, անհույս ապրես այդպես:
կրկներգ:
Հայաստան,
մոռացիր անցյալը, որ գնաց,
հավատա՝ լոկ սերը քեզ մնաց,
թող Աստված օրհնի որդվոց հայոց:
Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի,
թող սարյակը իր երգով քո հոգում խոսի,
և թող նոր այս ծաղիկները քո վերքերը տաք փակեն,
և թող արևի շողերը քեզ նորից լցնեն, մշակեն սիրով...
կրկներգ:
Այս գարունը քեզ համար թող լինի ծիծաղ,
այս գարունը ջերմացնի քո հոգին պաղ: