Ես Պարույրն եմ 17 տարեկան,
Ապրում եմ Երևանում, հեռու մի չոլում,
Գալիս էի կենտրոն տոն օրերով,
Ձրի համերգներ էի լսում։
Հետո մի օր ես իմացա,
Քաղաքում կան տարբեր փաբեր,
Փաբերում կան ծխող աղջիկներ,
Որ պարում են լատինո պարեր։
Հանեցի ջինսս, ֆիզկուլտիս բոթասները
Ու գույնը քցած սև մի մայկա
Մտա մութ փաբ շոշափեցի կոնքերդ
Ու քո ժպիտից ես շատ զարմացա
Ասի էդա Պարույր ջան կպելա
Խնդրեցի պարգևես ինձ համբույր
Իսկ դու զրմացած նայեցիր դեմքիս
Գոռացիր...պարի Պարույր։
Մյուս առավոտ ես ուշ արթնացա,
Գլուխս էր ցավում, բան չէի հիշում,
Ձեռքիս մառկեռով գրված էր Գայուշ,
Ու տակը զանգի ինձ պուպուշ։
Էդ պահից ես հասկացա,
Որ կյանքս իզուր էի ապրում,
Էսքան տարի ես չէի գիտակցում,
Որ ես ռոք էի սիրում։