Թող իմ սերն ու կյանքը քեզ տա թև,
Չտղրես երբեք դու իմ արև,
Առանց քեզ մի օր չեմ դիմանա,
Սիրտս ցավից էլ կքարանա։
Թող համբույրս միշտ էլ քեզ տա թև,
Այս հողից պոկի տանի վերև,
Առանց քեզ այնքան շուտ կհանգչեմ,
Ինքս ինձանից էլ կփախչեմ։
Կրկներգ։
Սրտիս մեջ չկա, ոչ մի աղջկա, սիրելի պատկեր ու անուն,
Քեզանից բացի սերս իմացիր, ոչ ոք չի ապրում իմ հոգում։
2։
Մի վարկյան եթե քեզ նեղացնեմ ,
Լույսը աչքերիս կվերացնեմ,
Չեմ կարողանա ապրել թեթև ,
Թող ժպիտը արցունքիս տա թև:
Քեզ եմ ես ուզում խոստովանել ,
Որ օտարներին եմ ես վանել,
Որ հոգումս չի լինի անձրև,
Ու մեր սերը ինձ ու քեզ տա թև։
Կրկներգ։
Սրտիս մեջ չկա, ոչ մի աղջկա, սիրելի պատկեր ու անուն,
Քեզանից բացի սերս իմացիր, ոչ ոք չի ապրում իմ հոգում։ (2x)