Անդրանիկի Գայլերքը
Դաշնակցական խումբ գնանք մենք Սասուն,
Մեր Հայ եղբայրներ մեզ են սպասում,
Անդրանիկը քաջ իւր ընկերներով,
Կ՚ուզէ պատերազմ, կը սպասէ գարնան։
Մօտ է գարունը շուտով կը բացուի,
Հայու խօսքը քաջ շուտով կը լսուի,
Հայերը անվախ հոգուով միացած,
Հրացան ուսերնին ոտքի են կանգնած։
Խմբապետները հոգուով են երդուած,
Ֆէդայի ուժով գնում են յառաջ,
Առաջն է կագնած Անդրանիկը քաջ,
Գոռում է գոչում, Կ՚ուզէ պատերազմ։
Հերի՛ք, եղբայրներ, մենք շատ քնեցինք,
Բաւական չէ՛՞ մեզ այսքան համբերել.
Մայր Հայաստանը ձեռքէ հանեցինք.
Հիմա ուժ ունինք դարձեալ ետ կ՚առնենք։