Դրոյի հիշատակին
Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտավ հավերժ քուն:
Ելիր դաշնակ Դրո ,բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին քնած թե արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալուն:
Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից,
Անթիվ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:
Ելիր դաշնակ Դրո բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին քնած թե արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալուն:
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես ապրել ազգիդ կարոտով,
Ղարս ու Անի, Սուրմալու, Բիթլիս հի‹