Արծաթ շողով, հարսի քողով
Ելավ լուսնկան...
Ձեր տան կողքով, սրտի դողով
Կերթամ ու կուգամ:
Երգով սրտիդ դուռն եմ թակում
Կարոտ քո տեսքին,
Թե չես գալու, գոնե թաքուն
Ականջ դիր երգիս:
Կանցնեն զույգեր ուրախ դեմքով,
Օրոր ու շորոր...
Ա՛խ, ի՜նչ մեղք եմ ես իմ տեսքով`
Մենակ ու մոլոր:
Աստղերի մեջ լուսնի նման
Սիրուս կսպասեմ,
Իմ արևը դու ես միայն,
Մի՛ թող ինձ անսեր:
Ջահել սիրտս խորովել է
Նազը իմ յարի,
Հետս քիչըմ խռովել է,
Բան չկա` կանցնի...
Աստղերի մեջ լուսնի նման
Սիրուս կսպասեմ,
Իմ արևը դու ես միայն,
Մի՛ թող ինձ անսեր:
Ջահել սիրտս խորովել է
Նազը իմ յարի,
Հետս քիչըմ խռովել է,
Բան չկա` կանցնի...