Գամառ Քաթիպա։ [Երնէկ, թէ այս նոր տարին...]
Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:
Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան:
Երնէկ, թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր:
Երնէկ, թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան:
Հայեր, երբեք չերկմտիք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն:
Գամառ Քաթիպա . [ Երնէկ , թէ այս նոր տարին ...]
Երնէկ , թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին ,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին :
Երնէկ , թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան ,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ - անդաստան :
Երնէկ , թէ այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր ,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրօշակ ծածանէր :
Երնէկ , թէ այս նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան ,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան :
Հայեր , երբեք չերկմտիք ,
Կը կատարուի այդ ամէն ,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն :