Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին`
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց`
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունն իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ`
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թև ածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն: (x2)
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունն իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի:
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ախ, շուտով կդադարի:
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է տանում:
--------------------------------------------------------------------------
Ձյուն, սպիտակ ձյուն
Մեղքերիս բեր թողություն:
Սպիտակ ձյուն` իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն` իմ ճերմակ մանկություն:
--------------------------------------------------------------------------
Արծաթե թիթեռնիկներ`
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թև ածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն: (x2)