Մի տենչանք ու մի կարոտ իմ հոգու խորքում,
Ինձ ազատել չի կարող՝ քեզ մոտ է ուզում։
Ինչ անհարթ ճանապարհ է ինձ բաժին ընկել,
Քեզ սիրել,բայց երբեք այդ մասին չասել...
կրկներգ– Կդառնամ ձյան փաթիլ,
Վերևից իջնեմ մեղմիկ,
Քեզ փնտրեմ ու հենց գտնեմ
Հալչեմ քո շուրթին։ [2անգամ]
Մենություն,ցուրտ ձմեռ..ես չկամ առանց քեզ,
Տխրություն,լո՜ւռ օրեր, ո՞նց ապրեմ այսպես...
Բայց արդեն սովորել եմ քեզ միայն հիշել,
Կարոտել,բայց երբեք այդ մասին չասել...
կրկներգ— Կդառնամ ձյան փաթիլ,
Վերևից իջնեմ մեղմիկ,
Քեզ փնտրեմ ու հենց գտնեմ
Հալչեմ քո շուրթին։ [2անգամ]