Նիք Էգիբյան և Սուսաննա Պետրոսյան
«Հայրենիք»
Արևն ելավ քնից մուշ-մուշ,
Ու ցողն արտասվեց:
Կանաչ դաշտի ծաղկունքն անուշ-
Անուշ բույր փռեց.
ՈՒ մեր գյուղի հավքերն ելան՝
Թռա՜ն դեպի վե՜ր,
ՈՒ իրենց հետ երգս տարան՝
Գետին իմ ավեր...
Հայրենիքո՜ւմ...
Հայրենիքո՜ւմ...
Ա՜խ,ու՞ր մնաց մեր պաղ ջուրը,
Մեր ծաղկած այգին,
ՈՒ մեր պապոնց մշակ հողը,
Ու իմ սիրելին,
ՈՒ մեր սարի չքնաղ լանջին՝
Տունն իմ ՝ հայրենի՜
Ա՜խ,ու՞ր մնաց ,անմեղ, զուլալ՝
Սերն իմ առաջին...
Հայրենիքո՜ւմ...
Հայրենիքո՜ւմ...
Ա՜խ, ե՞րբ պիտի ես դառնամ երկիրն իմ հայրենի,
Ու իմ տան մեջ երգեմ սրտիս երգը ցանկալի...
Հայրենի՜ք...
Հայրենիք...
Հայրենի՜ք...
Հայրենի՜ք...
Հայրենի՜ք...
Ա-ա-ա-ա-ա-ա-ա,
Մ-մ-մ-մ-մ-մ-մ...