Մամ ինձ դու չզանգես, շատ հեռու եմ գնալու ես
Բոլորից շատ հեռու, տեղն անգամ չէք իմանալու
Շատ ու շատ տղաներ քեզանից խնդրում են իմ ձեռքը
Սիրտը իմ խելագար վարարել գտել է ելքը
Մամ չկա պատասխան
Վերջապես գտա ես նրան
Իմ սիրող սրտի համար, էլ չկա պատճառ
Ես սիրում եմ նրան:
կրկ.
Մամ իմ յարը ամենալավ ու սիրուն տղեն ա քաղաքում
Նա ինձ սիրել, սրտիս տիրել
Ուրիշ ոչ-մեկի չեմ հավանում։
Մամ ինձ դու չզանգես շատ հեռու եմ գնալու ես
Բոլորից շատ հեռու, ու ոչ ոք չի իմանալու
Սիրահար աղջկան խանգարող ոչինչ էլ չկա
Երջանիկ եմ անչափ, խելագար իմ սիրտն է վկա
Մամ դու ինձ հավատա
Իրական իմ սերը գտա
Իմ սրտում կա մի անուն մի աշխարհ անհուն
Ես սիրում եմ նրան։
կրկ.