Մեն-մենակ եմ ես նորից այս ցրտին,
Դու շատ ես ինձ տանջել,
Շատ իզուր եմ ես այն ժամանակ
իմ սրտին անունը քո դաջել:
Ահա նորից ես քեզ հիշել եմ գիշերը խավար
Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է
Իմ չար թշնամին քամին:
Երևի մենակ ես ու ծովի այն կողմում
Մրսում ես ու դողում,
Իսկ քամին ինձ գրկել է ու բաց չի թողնում,
Իր բույնն է դրել նա իմ անկողնում,
Ահա նորից ես քեզ հիշել եմ գիշերը խավար
Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է
Իմ չար թշնամին քամին:
Քեզ հիշել եմ գիշերը խավար
Ու այս ուշ ժամին արթնացել, ու դարձել է
Իմ չար թշնամին քամին: