նայի ամպերին
հեռու սարերին
նայի վերջին անգամ, Վալենտին
փայլող աչքերին
երկար մի նայի
երկար մի նայի, մի նայի
լուսնի ճակտին դու մի թքի
քանի սկաֆանդրը քո հագն ա
գնա, գտի ու կորցրու
կարծես ողջ իմաստը հենց դա էր
հիշի, Վալենտին
փայլող աչքերին
իրանք են միակ քո սպասողը
ոչ թե եկող գնացողը
այլ ցողը թարթիչների
սա էր վերջին լուսաբացը
սպասում ա տիեզերագնացդ
հիշի Վալենտին
լինես դու բարի
լինես դու բարի կամ անկեղծ ատես
դու կտեսնես, որ բարին
միշտ հաղթում ա չարին