որտեղ եմ ու ովքեր են էս մարդիկ
ինչ են ինձանից ուզում, հատ հատիկ
դեմս են դրել վանկեր
իսկ ես չեմ կարում իրանց կապեմ
ու ստանամ
հարցին ինչ-որ մի պատասխան
լսեմ մինչև վերջ ու գնամ
թե չլսեմ թե չմնամ
բայց դու
դու մնա իմ հետ մինչև մութ
դու մնա իմ հետ մինչև լույս
դու մնա իմ հետ մինչև վերջ
ես նստած էի ստեղ հանդիստ
իմ համար
ինչի համար ու որն էր ձեր
ինձ կպնելու նպատակը
անկապ հարցեր անձրևի պես
ու կարկուտ
սաղ վրես, տիրախը ձեզ իմ տեսքով
ես գնացի ստեղից հեռու
արի գնանք ես ու դու
ու դու
դու մնա իմ հետ մինչև մութ
դու մնա իմ հետ մինչև լույս
դու մնա իմ հետ մինչև վերջ
ֆիլտրին շրթներկով մնա իմ հետ
ճմրթած բարձին երազներով
միասին եղանակի միջով
ներվերիս հաշվին մնա իմ հետ
վերքերով մեջքիս մնա իմ հետ
միասին եղանակի միջով