Ես քայլում եմ մենակ
ուր տանում են ոտքերս
այս կյանքում ամենն ունի իր զույգը
անգամ Քիմ Քարդաշյանի հետույքը
և աչքերը նրա
անգամ ներվային 20 համարի վարորդը
նաև այն միջնորդը որ վաճառում է անշարժ գույքը
դու ժպտում էիր երեկ, իսկ հիմա
մաշված ես, օրերն անցած են
երազանքներիդ հետ մեկ տեղ թաղված են
վերջին հարկից, անգամ տանիքից
ցած նետված, մահամերձ լքված
քո սիրտն էր առաջ, հիմա ընդհամենը
աղբամանը, դատարկ չթողնող, մի կտոր
ես քայլում եմ մենակ
ուր տանում են ոտքերս
ամենն այս կյանքում ունի իր նպատակը
ժամացույցի սլաքը,
ձեր հիմնարկի տիրոջ մորեղբոր դանակը
անգամ անառակը, և դատարկ խոստումները
սրած ատամներդ, 3 օր ա ջուր չտեսած ծաղիկներդ
աստղերը փայլում են վառ
դու փակվել ես իմ մեջ
դու սպասում ես գար