քեզ սպանեցին երկու բռունցք
ոչ մեկն էր իմը, ոչ էլ մյուսը
վերքերդ ծաղիկներ դարձած
աճում են մաշկիդ տակ ու լույսը մարում ա
ամեն մի բառ տասնապատիկ
ուժեղ հնչում ա գլխիդ մեջ
սակայն միայն արձագանքով
ցավի դնում ա բազմակետ
ամեն պատճառ մի քոռ դանակ
անզոր երազանքիդ դիմաց
դու չգիտես ինչպես ստացվեց
քամին քո մեջ բնակվեց
թարսի պես լցվում ա ներս
անձրևն ու սև ամպերն ուտում են լույսը
քեզ սպանեցին երկու բռունցք
մեկը զգացմունքը, մյուսն էլ հույսը
տեսնել նրան ու լվացվել նրա բույրով
գեթ մեկ անգամ
գեթ մեկ տառով կպնել նրա դեմքին
անտեսանելի մարդկանց մեջ
խլացած մենության ոռնոցից
կուտակվում են ջերմ խոսքեր
ու երբեք դուրս չեն գալիս