ես չեմ ուզում որ դու լսես էս բանի մասին
ու մայիսին, երբ բացվեն պատուհանները
թող ներս լցվեն հանգամանքները նոր
հիմար ժպիտներով դեմքներին
հարված պատասխանով չտված հարցիդ
մնա
կանգնած նույն տեղում
նայի
գիշերն ա քեզ կանչում
շնչի
խորը ու դանդաղ
ու պաղ
քամին թող քեզ շոյի
ես չեմ ուզում որ դու լռես բարձր ու անտանելի
քո անալի արցունքները
կաթում են ներս խորտակելով քաղաքները
իսկ վերջին շարքերում նստած եմ ես
նայում եմ ու պահում հսկողության տակ
կրծքավանդակի բաբախոցները
որ գլխի չընկնի որևիցե մեկը
չնայած արդեն մեկ ա
բախտը իմ արջև լրիվ մերկ ա
ու ներկը մատերիդ