Երբ սերն իմ սառել էր ու բեռս ծանր էր,
Անիմաստ էր իմ կյանքը դարձել,
Մեղքերով իմ եկա, Խաչյալի ոտքն ընկա,
Եվ այստեղ ինձ վրա լույս ծագեց :
Խաչին մոտ, (2)
Ծագեց լույս առավոտ,
Ես գտա մեղքերիս
Թողություն,
Ո՜հ ինչ քաղցր նայվածք,
Ինձ նոր կյանք է տրված,
Քեզանով եմ միայն ես փրկված:
2. Երբ հոգով կույր էի, ինձ անմեղ կարծեցի,
Եվ չէի վախենում ես մահից,
Եվ այն ժամ ես ընկա Խաչյալի ոտքի տակ,
Եվ այնտեղ փրկվեցի խավարից :
3.Մութ-խավարն է անցել ,լույս-արև է ծագել,
Ես նայում եմ հիմա իմ Փրկչին,
Ես տեսա քեզ Հիսուս,տվեցիր ինձ մեծ հույս,
Խաչին մոտ կյանք գտավ իմ հոգին :