Մայրամուտը կյանքի ավետող առաքյալները
ասես ճկված հողմից,քամուց արմատախիլ.
Դեպի ուր են արդյոք տանում արձակ քայլերը`
եզրագիը անդարձ, ելքն անհնար է փոխելը.
Նկատել ես, սիրտդ հաճախ պատում է ահը,
Դու հպարտ էիր ինչպես կոտրված պոչով,
երբևէ հեկտարներ նվաճած այն բահը`
Որը գիտի իր արժեքը- որ ոչ թե լիճ է այլ ծով...
Անցորդ թե բնիկ, համասեռ թե կցորդ,
համառում ես հուսահատ երբ համարում են խորթ,
Խորդուբորդ էր ուղիդ ու ծերությունդ հալածված
հարկադիր անցած բայց համալիր արկած.
Կյանքի մայրամուտ-մահվան լուսաբաց,
Գիտարշավդ բեղմնավոր քո պատմությունն է անցած
Հանցանք- համարժեք պարագրաֆին ապտակ,
Անցավ, բայց հիշվող, օղ ականջին կախ.
Ժամանակը սուղ - դամոկլյան սրի նման,
ներշնչում է վախ ու պատկառանք տարիքդ