Ահա և վերջ...
Վերջ հարաժամ և հարատեւ...
Իբրեւ վերջին, փակվող մի էջ,
Եւ վերադարձ չկա արդեն...
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված ոգու արվարձաններ
Շղթայակիր ու մենավոր:
Ահա և վերջ...
Հոգու անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում,
Ո՞ւր է հոգու եկեղեցին,
ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ՍԱԿԱՅՆ ՊԱՐԶՎՈՒՄ Է - ՊԱՐՏՎԵՑԻՆՔ:
Ահա և վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այս նետն է ազատության
ՈՒ նիզակն առասպելի
Բել ոսողին Հայկը հաղթեց...
Կամ հակառակը, - երեւի...
Եւ եջերն են փակում
Առասպելը հոգնած,
հարաժամ և հարատեւ
Պատմություն մոռացված
Չկա սկիզբ և ավարտ
Այս հավերժ պայքարին,
Վերցավող քո
Ահա եւ վերջ ...
Վերջ հարաժամ եւ հարատեւ ...
Իբրեւ վերջին, փակվող մի էջ,
Եւ վերադարձ չկա արդեն ...
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված ոգու արվարձաններ
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եւ վերջ ...
Հոգու անզոր մի աղաղակ,
Օ՜ անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ում ենք հավատում,
Ուր է հոգու եկեղեցին,
ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ՍԱԿԱՅՆ ՊԱՐԶՎՈՒՄ Է - ՊԱՐՏՎԵՑԻՆՔ:
Ահա եւ վերջ ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այս նետն է ազատության
ՈՒ նիզակն առասպելի
Բել ոսողին Հայկը հաղթեց ...
Կամ հակառակը, - երեւի ...
Եւ եջերն են փակում
Առասպելը հոգնած,
հարաժամ եւ հարատեւ
Պատմություն մոռացված
Չկա սկիզբ եւ ավարտ
Այս հավերժ պայքարին,
Վերցավող քո?