Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։
Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։
Ավետիք Իսահակյան Շատ մի' տխրիր , շատ մի , խնդար , սիրելիս ,
- Այս աշխարհում եւ ոչ մի բան հիմք չունի .
Վաղանցուկ են , կան ու չկան , սիրելիս ,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի .
Լայնսիրտ եղիր , ողջը երազ համարե ,
- Այս աշխարհում եւ ոչ մի բան միտք չունի .
Լացը , ժըպիտ ու սերը , ցավ համարե ,
Թե որ ապրես , կյանքըդ ինչու համար է .
Ախ , մի' տխրիր , վիշտը կանցնի , - այդ ոչինչ ,
- Այս աշխարհում եւ ոչ մի բան գին չունի .
Շատ մի' հրճվիր , սերն էլ կանցնի , բայց ոչինչ ,
Կյանքն էլ կանցնի , - այդ որ ոչինչ ու ոչինչ .
Ավետիք Իսահակյան Смотрите также: | |